National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.04.2011
Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց
1 / 6

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամ ապրիլի 15-ին   ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոփություններ եւ լրացումներ առաջարկող, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթները:

Ազգային ժողովը քննարկեց  2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Էլ.-հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:

Ծրագրի նպատակն է տրամադրել 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար` Հայաստանի Հանրապետությունում մրցունակ էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների ենթակառուցվածքների համար նպաստավոր միջավայր ամրապնդելու եւ  նորարարության սահմանափակումները վերացնելու նպատակով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախագծերով առաջարկվում է  կազմակերպությունների գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների ներկայացման  եւ վճարումների կատարման պարբերականությունը եռամսյակայինից դարձնել կիսամյակային:

Քննարկվեց 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ ՎԶՄԲ-ի միջեւ «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ առողջապահության փոխնախարար  Սերգեյ Խաչատրյանը:

Ծրագրի նպատակն է տրամադրել 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար` առողջապահության  համակարգի առավել արդյունավետ կառավարման, ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգի ընդլայնման եւ ընտրված մարզերում առողջապահական ծառայությունների մատուցման արդիականացման նպատակով:

ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց   2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ ՄԶԸ-ի միջեւ «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրի նպատակն է տրամադրել 13 մլն 400 հազ. փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարով վարկ` աղքատության կայուն կրճատման հասնելու  քաղաքականության  իրականացման նպատակով:

Պարոն Արամյանը ներկայացրեց նաեւ 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ-ում  «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագիրը: Հիմնադրամը վարկառուին կտրամադրի 8 մլն 900 հազ. փոխառության հատուկ իրավունք:

Ազգային ժողովը քննարկեց 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի արժեքը 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, եւ նախատեսվում է բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար:

 ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդամ Արամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ-ի միջեւ Մակրոֆինանսական աջակցության ծրագիրը, որը ներառում է 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, վարկային համաձայնագիրը եւ  2011 թվականի փետրվարի 15-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագիրը եւս բյուջեի սոցիալական ծախսերի ֆինանսավորման, մակրոտնտեսական կայունության ապահովման եւ աղքատության վերացման նպատակ ունի, ներառում է 35 մլն եվրո դրամաշնորհ եւ մինչեւ 65 մլն եվրո  վարկ, որը տրամադրվելու է 15 տարով:

 Քննարկվեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը  եւ երրորդ ընթերցման ներկայացված «Հանրային ծառայության մասին»,  ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

 ԱԺ պատգամավորները քվեարկությամբ վավերացրին ՀՀ նախագահի ներկայացրած միջազգային պայմանագրերը եւ  ընդունեցին քննարկված օրինագծերը` բացառությամբ երրորդ ընթերցման ներկայացված «Հանրային ծառայության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը քվորումի բացակայության պատճառով չընդունվեց:

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am